Թուրքիայի Բուրսա նահանգի Քեսթելի շրջանում հորդառատ տեղումների պատճառով հունիսի 21-ի գիշերը ջրհեղեղ է սկսվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Բազմաթիվ տներ ու ցանքատարածություններ անցել են ջրի տակ։ Ջրահոսքերը տասնյակ տրանսպորտային միջոցներ, տրակտորներ են քշել-տարել։
Հաղորդվում է, որ ջրհեղեղի հետևանքով Թուրքիայի 5 քաղաքացի է զոհվել, այդ թվում անվասայլակով տեղաշարժվող 24-ամյա մի քաղաքացի և 5 տարեկան երեխա, 1 քաղաքացու որոնումները դեռ շարունակվում են։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD), փրկարարական ծառայության աշխատակիցները համապատասխան գործողությունների են անցել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







