Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 17-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17,489-ի, հիվանդներից 6,571-ն արդեն բուժվել է, մահացել է 293 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 879 դեպք, մահացել է 14 մարդ, հիվանդներից 724-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10,662 դեպք, 126 մարդ մահացել է, 5,948-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181,298 դեպք, ապաքինվել է՝ 153,379-ը, գրանցվել է մահվան 4,842 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 192,439-ի, ապաքինվել է 152,675 մարդ, արձանագրվել է 9,065 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 545,458-ի, ապաքինվել է 294,306 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 7,284 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







