Թուրքիան Հայաստան և Հունաստան ներխուժելու ծրագրեր է մշակել, գրում է «Лента.ру»-ն՝ վկայակոչելով Nordic Monitor-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերը:
Հրապարակման համաձայն, Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի կողմից գաղտնի փաստաթուղթը քննիչների կողմից սխալմամբ ներառվել է 2016 թ.-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու գործի փաստաթղթերում։
Փաստաթուղթն Power Point ծրագրի միջոցով է արվել՝ շնորհանդեսի տեսքով։ Առաջին սլայդը կոչվում է «Թուրքական զինված ուժերի գործողությունների պլանավորման հրահանգ» և թվագրվում է 2014թ. հունիսի 13-ով։
Nordic Monitor-ի զեկույցի համաձայն, սա խոսում է այն մասին, որ ծրագիրը, ամենայն հավանականությամբ, թարմացվել և լրամշակվել է որոշ վաղ նախագծերի քննարկումից հետո, և որ ծրագիրը դեռևս կարող է ակտիվ լինել:
Փաստաթղթում ներառված՝ Հայաստան ներխուժման ծրագիրը ստացել է «Ալթայ» անվանումը, որը թվագրվում է 2000թ. օգոստոսի 15-ով։ Հունաստան ներխուժման ծրագիրն ստացել է «Չակա-Բեյ» անվանումը, որը թվագրվում է 2014թ. հունիսի 13-ով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







