Անցած մեկ օրում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 352 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Turan գործակալությունը։
Ադրբեջանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8882-ի։
Նշվում է, որ վերջին մեկ օրում ապաքինվել է 210 մարդ՝ այսպիսով ապաքինվածների թիվը հասնելով 4930-ի։
Գրանցվել է մահվան ևս 6 նոր դեպք։ Ադրբեջանու համավարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 108-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







