Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում զբոսաշրջային ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, 27-ը՝ վիրավորվել, հայտնեն են թուրքական ԶԼՄ-ները։
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին՝ Գեբզե-Օրհանգազի-Իզմիր մայրուղու Աքհիսարի անցակետերի մոտ։
Ըստ նահանգապետարանի՝ զբոսաշրջային ավտոբուսը Բուրսայից ուղևորվում էր Իզմիր, երբ բախվել է բեռնատարին։
Փրկարարները տուժածներին օգնություն են ցուցաբերել, իսկ վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։
Վթարի պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







