Թուրքիայի Ադանա և Օսմանիե նահանգներում հոկտեմբերի 4-ին երեք երկրաշարժ է գրանցվել, որոնցից ամենաուժգինը՝ 5,2 մագնիտուդով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը (AFAD)։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։
AFAD-ի տվյալներով՝ Ադանայի Սաիմբեյլի շրջանում գրանցվել է 4,8, այնուհետ 4,9 մագնիտուդով երկրաշարժ։ Օսմանիեի Սումբաս շրջանում գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև հարակից նահանգներում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել է, որ AFAD-ի և համապատասխան կառույցների խմբերն անմիջապես սկսել են տարածքների ստուգումները։
«Այս պահի դրությամբ՝ որևէ բացասական հետևանք չի արձանագրվել։ Մեր խմբերը շարունակում են աշխատանքները»,- նշել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







