Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հունիսի 8-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13,130-ի, հիվանդներից 4,014-ն արդեն բուժվել է, մահացել է 200 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 809 դեպք, մահացել է 13 մարդ, հիվանդներից 674-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 7,553 դեպք, 88 մարդ մահացել է, 4,149-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 170,132 դեպք, ապաքինվել է՝ 137,969-ը, գրանցվել է մահվան 4,692 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 171,789-ի, ապաքինվել է 134,349 մարդ, արձանագրվել է 8,281 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 467,673-ի, ապաքինվել է 226,731 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 5,725 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







