Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:19

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում

Վրաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին Грузия online-ի փոխանցմամբ՝ ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ առկա է ինտենսիվ հաղորդակցություն:  Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո խոսնակը, Վրաստանը եւս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Հայաստանին:

«Հատկանշական է, որ կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում Վրաստանի կառավարությունն ակտիվ հաղորդակցություն ունի հայկական կողմի հետ։ Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել վարչապետ Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Հաղորդակցությունն իրականացվում է նաև առանձին նախարարների մակարդակով»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ այսօր Վրաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները տեղեկատվություն են փոխանակել COVID-19 համաճարակի վերաբերյալ: «Դավիթ Զալկալիանին հայկական կողմին համերաշխություն է հայտնել COVID-19 պանդեմիայի արդյունքում Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ Վրաստանի կառավարության անունից եւս մեկ անգամ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ պատրաստակամություն է հայտնել», — հայտարարում են ԱԳՆ-ից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով:

«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը քննարկել Հայաստանին օգնելու հարցն այս ծանր շրջանում: Օգնություն ասելով ենթադրվում է առաջարկել Հայաստանին նրանց պացիենտներին բուժել Վրաստանում: Գտնում ենք, որ սա ճիշտ քայլ կլինի հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսանկյունից»,նշվում է ստորագրահավաքի խնդրագրում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+