Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 574 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։
Հարևան երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 164 270 է։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 59 նոր դեպք, իսկ վարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 8 071-ի։
Վերջին մեկ օրում վարակից ապաքինվել է 2 279 քաղաքացի, իսկ առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 127 485։
Ծանր վիճակում է գտնվում 2 569 անձ, մինչ այժմ թեստավորվել է 1 019 362 քաղաքացի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







