Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր անձանց գրանցվել սոցիալական ցանցերում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է համապատասխան փոփոխությունները։ Նախատեսվում է ստուգել օգտատերերի տարիքը բանկային քարտի, էլեկտրոնային փոստի հասցեի և հեռախոսահամարի միջոցով։ Նշվում է, որ 16-ից 18 տարեկան օգտատերերը գրանցվելիս պետք է կունենան օրինական խնամակալի համաձայնությունը։






































