Գորիսի դատարանը երեք ամսով երկարաձգել է Սյունիքի մարզի Շաքի գյուղում կնոջ վրա կրակելու մեջ մեղադրվող ադրբեջանցու կալանքը, հայտնել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 26-ին կայացած առաջին դատական նիստում դատարանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը՝ հաշվի առնելով մեղադրյալի փախուստի դիմելու, գործի քննությանը խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու ռիսկերը։
Դատարանը բավարարել է նաև տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանի՝ դատական նիստը հետաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը նոր է ներգրավվել գործում և դեռ ամբողջությամբ չի ծանոթացել գործի նյութերին։
Միրզոյանի տեղեկություններով՝ մեղադրյալը ներկա է եղել դատական նիստին, իսկ տուժողը բացակայել է առողջական խնդիրների պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







