Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:32

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԻԵԴ-ի որոշումից հետո կանչել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԻԵԴ-ի որոշումից հետո կանչել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավար Պյոտր Ցիխը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ 2016 թվականին հայ զինծառայողի մահվան վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման կապակցությամբ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը, Ցիխին «խիստ բողոք են հայտնել» դատարանի որոշման վերաբերյալ, որը նախարարությունն անվանել է «անարդար, կողմնակալ և միջազգային իրավունքին հակասող»։

Բաքուն նաև բողոքել է ՄԻԵԴ-ի որոշման մեջ Լեռնային Ղարաբաղի բանակի և իշխանությունների մասին հղումները։ Նշվել է, որ Ադրբեջանը մտադիր է «քննարկել իր շահերը պաշտպանելու բոլոր հնարավոր միջոցները» և «ձեռնարկել համապատասխան քայլեր»։

ՄԻԵԴ-ն ավելի վաղ պարտավորեցրել էր Ադրբեջանին 90 000 եվրո փոխհատուցում վճարել հայ զինծառայող Հայկ Թորոյանի հարազատներին՝ հայտնաբերելով կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի խախտումներ 2016 թվականի ապրիլին Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ։ ՄԻԵԴ-ին բողոք էին ներկայացրել մահացած զինծառայողի ծնողներն ու քույրը։

Թորոյանը զոհվել էր 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված 170-րդ մարտական դիրք զինամթերք տեղափոխելու ժամանակ։ Նրանց բեռնատարն ընկել էր շրջափակման մեջ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ վիրավորվելուց հետո, կենդանության օրոք, թշնամին նախ կտրել էր Թորոյանի դաստակները, ապա՝ գլուխը, ինչն էլ հանգեցրել էր մահվան։ Թորոյանը հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում։ Մինչ օրս նրա աճյունի պակասող մասերը չեն վերադարձվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+