Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 168 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 80 մարդ, մահացել՝ 5-ը, հաղորդել է Trend- ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Տեղեկատվության համաձայն՝ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 5 662 դեպք, բուժվել է 3 508, մահացել՝ 68 մարդ: Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 2 086 անձի բուժումը, որոնցից 55-ի վիճակը գնահատվում է ծանր, 69-ը՝ միջին ծանրության, մնացածը իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում Ադրբեջանում կորոնավիրուսին հայտնաբերելու համար անցկացվել է 302 933 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







