Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:12

ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև 8 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրվել․ Քալեբ Օր

ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև 8 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրվել․ Քալեբ Օր

Ամերիկյան պատվիրակության՝ Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ն և Ադրբեջանն ստորագրել են ավելի քան 8 մլրդ դոլարի ընդհանուր արժողությամբ համաձայնագրեր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քալեբ Օրը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետդեպարտամենտի խոսնակին, նշել են, որ կողմերը քննարկել են էներգետիկայի և էներգետիկ անվտանգության, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային և տարանցիկ երթուղիների հետ կապված կոնկրետ նախագծեր։

Վաշինգտոնն ու Բաքուն քննարկել են նաև ավիացիայի ոլորտում համագործակցությունը, արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների ներդրումը և Ադրբեջանի թվային ենթակառուցվածքների արդիականացումը։ Համաձայնագրերն ստորագրվել են SOCAR-ի և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունում։

Մայիսի 26-ին, Երևան կատարած այցի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել էր ՀՀ և ԱՄՆ միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը, «Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», ինչպես նաև «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+