Թավրիզում Ադրբեջանի հյուպատոս Ռամիլ Իմրանովը զոհվել է Իրանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը։
Ըստ նախարարության՝ դիվանագետը մահացել է Ջուլֆա-Թավրիզ մայրուղու վրա՝ Մարանդ գյուղի մոտ, «ծառայության ընթացքում» տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







