Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 746 դեպք։
Ապաքինվել է ևս 16 հիվանդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 576-ի։
Դրա հետ մեկտեղ Վրաստանի երեք քաղաքացիներ բուժման են տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 12 հիվանդ։ Կարանտինի ռեժիմում գտնվում է 2966 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 250:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







