Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք: Այս մասին տեղատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում ՝ stopcov.ge:
Համաձայն աղբյուրի՝ Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 738-ի, որից 573-ն ապաքինվել են:
Միևնույն ժամանակ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 3076 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ 250 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







