Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:22

Թուրքիայում ստեղծվում է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային հրամանատարություն

Թուրքիայում ստեղծվում է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային հրամանատարություն

ՆԱՏՕ-ի ծրագրերի համաձայն՝ Թուրքիայում ստեղծվում է տարածաշրջանային հրամանատարություն՝ անհրաժեշտության դեպքում տեղակայվելիք ուժերի համակարգման և կառավարման համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Գերատեսչությունից հայտնել են, որ հյուսիսատլանտյան դաշինքի ծրագրերը նախատեսում են թուրքական կորպուսի (MNC-TR) տարածաշրջանային շտաբի ստեղծում, որը ՆԱՏՕ-ի ուժերի հետ համակարգելու է երկրի պաշտպանությունը, ինչպես նաև իրականացնելու է անհրաժեշտության դեպքում տեղակայվելիք ուժերի հրամանատարությունն ու կառավարումը:

«Ազգային իշխանությունները նպատակահարմար են գտել այս շտաբը վերածել բազմազգ կառույցի: Շտաբի ստեղծման աշխատանքները շարունակվում են, կատարվել են միայն հիմնական անձնակազմի նշանակումները, և բազմազգ շտաբի կարգավիճակը դեռևս հաստատված չէ»,- նշել են գերատեսչությունում:

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ «2024 թվականից նախատեսված էր ծովային գործողությունների գոտիներում ծրագրերի իրականացման համար ստեղծել հինգ միացյալ օպերատիվ խմբեր՝ Ատլանտյան, Հյուսիսային, Բալթյան, Միջերկրածովյան և Սևծովյան»:

«Սև ծովում օպերատիվ խմբի (CTF Black) հրամանատարությունն ու շտաբի տեղակայումը մինչև 2028 թվականն իրականացվում է մեր երկրի կողմից: 2028 թվականից հետո շտաբը ղեկավարող երկիրը կորոշվի սևծովյան ափի ՆԱՏՕ-ական երկրներ Ռումինիայի և Բուլղարիայի առաջարկությունների հիման վրա»,- հայտնել են նախարարությունում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+