Իսրայելի ռազմաօդային ուժերն առաջին անգամ հարվածներ են հասցրել Թեհրանի շրջանի նավթային օբյեկտներին, գրում է Financial Times-ը:
Պարբերականի պնդմամբ՝ հարվածների են ենթարկվել Իրանի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող նավթապահեստարանները: Հարձակումն Իրանի դեմ իսրայելական արշավի ընդլայնման մասին կարող է վկայել, որը տարածվում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա:
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով: Միմյանց դեմ հարվածները շարունակվում են։






































