Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 85 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների, հայտնել է «Գրուզիա օնլայն»-ը։
Նախարարության տվյալներով՝ գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց մերժվել է երկիր մուտք գործելը։
Ըստ հրապարակման՝ երկրից արտաքսվել են Ադրբեջանի, Բանգլադեշի, Բելառուսի, Եգիպտոսի, Իրաքի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Եմենի, Հորդանանի, Հնդկաստանի, Իրանի, Իսրայելի, Կոտ դ'Իվուարի, Կուբայի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի, Հայաստանի, Սուդանի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Ղրղզստանի և Չինաստանի քաղաքացիներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի կառավարությունն արգելել է մշտական բնակության թույլտվություն չունեցող օտարերկրացիներին աշխատել գիդ, առաքիչ և տաքսու վարորդ։






































