Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք, իսկ վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 153 548։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարի հայտարարությանը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 27 մահվան ելքով դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 4249-ի:
Մինչ այժմ Թուրքիայում ապաքինվել են և հիվանդանոցներից դուրս են գրվել ընդհանուր առմամբ 114 990 կորոնավիրուսային վարակով հիվանդներ։
Անցած օրվա ընթացքում կատարվել է COVID-19-ի առկայության 33 600 թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից անցկացվել է ավելի քան 1,72 մլն հետազոտություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







