ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի և Արագածոտնի մարզից մինչև Լոռու մարզ տանող ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։






































