Իրանի շահի դինաստիայի ժառանգորդ Ռեզա Փահլավին իրանցի ցուցարարներին փաստացի իշխանության բռնի գրավման կոչ է արել, փոխանցում է Interfax-ը:
«Մեր նպատակն է ոչ միայն պարզապես փողոց դուրս գալ, այլ պատրաստ լինել գրավել և պահպանել քաղաքների կենտրոնները»,- ասել է նա տեսաուղերձում:
Փահլավին բնակիչներին և Իրանի աշխատողներին կոչ է արել դուրս գալ համընդհանուր գործադուլի:
ԱՄՆ-ում բնակվող Փահլավին, ում հայրը 1979 թվականին ստիպված էր լքել Իրանն Իսլամական հեղափոխության հետևանքով, հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ հայրենիք՝ վճռական պահին հայրենակիցների կողքին լինելու նպատակով:
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







