Իրանի խոշոր քաղաքներում շարունակվում են լայնածավալ բողոքի ակցիաները, որոնք սկիզբ էին առել ռիալի (ազգային տարադրամ) արժեզրկման պատճառով, հաղորդում է Aljazeera-ն:
Մայրաքաղաք Թեհրանի բազմաթիվ առևտրականներ միացել են ցույցին՝ փակելով իրենց վաճառակետերը, խանութները: Երեք օր է՝ չի գործում Շիրազի շուկան։ Ոստիկանությունը որոշ քաղաքներում, ըստ պարբերականի տվյալների, արցունքաբեր գազ է կիրառել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կառավարության առաջնահերթությունը տնտեսական բարեփոխումներն են, ապա հորդորել է երկխոսության գնալ ցուցարարների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







