• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
14 Հունիս 2026 23:15
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն. 6 ուժերի հայտարարությունը

Ներքաղաքական,
14 Հունիս 2026 22:11
ShareShareShare
Ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն. 6 ուժերի հայտարարությունը
telegram

Հայաստանի ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։

Հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները։

Հայտարարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ընթերցել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

Ընդդիմադիրները ընտգծել են, որ ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։

Ուժերը համատեղ արձանագրում են, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ, ինչն էական ազդեցություն է ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։

Հայտարարության մեջ առանձնացվել են խախտումների մի քանի հիմնական ուղղություններ։

Մասնավորապես, նշվել է վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման և պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին, որոնք զուգորդվել են աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքներով՝ խաթարելով հավասար մրցակցային պայմաններն ու ստեղծելով կախվածության մթնոլորտ։

Բացի այդ, ըստ ընդդիմադիրների, նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է քաղաքական հետապնդումների, անհիմն ձերբակալությունների և կալանավորումների ալիքով՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և սերմանել համատարած վախի մթնոլորտ։

Քաղաքական ուժերն ահազանգել են նաև ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտման մասին։ Նրանք պնդում են, որ քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը իրավապահ մարմինների իրականացրած խուզարկություններն ու կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների կաթվածահարմանը։

Դրան զուգահեռ, հանրային և իշխանամետ մեդիառեսուրսներն օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման նպատակով։

Հայտարարության հեղինակներն առանձնահատուկ ուշադրություն են հրավիրել ձայների հաշվարկի և ընտրողաբար տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման գործընթացին։ Նրանք արձանագրել են քվեարկության արդյունքների կամայական խմբագրման դեպքեր, ինչը զուգորդվել է վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ դեռևս նախքան պաշտոնական տվյալների հրապարակումը։

Ամփոփելով վերոնշյալը՝ 6 քաղաքական ուժերը հայտարարել են, որ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ստույգ արդյունքները, ուստի նման պայմաններում արձանագրված թվերը չեն կարող դառնալ լեգիտիմ իշխանության ձևավորման հիմք։ Նրանք ընդգծել են, որ երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։

Ընդդիմադիրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ գործելու բացառապես Սահմանադրության և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ հանուն քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքի և Հայաստանի պետականության պաշտպանության, և հավելել են, որ իրենց ապագա որոշումներում ելնելու են բացառապես այս իրողություններից։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին։ Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները։

Քաղաքացիական պայմանագիրն ստացել է 49,7456 % (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝  9,9231% (144 983 ձայն)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 3,9893% (58 287 ձայն)՝ չհաղթահարելով 4% շեմը։ Այսպիսով, նոր խորհրդարան կմտնեն երեք քաղաքական ուժեր։

Նույն օրը ընդդիմադիր ուժերը հանրահավաք անցկացրեցին ԿԸՀ շենքի դիմաց՝ հայտարարելով խախտումների մասին և պահանջելով վերահաշվարկ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում ներկայացրեց ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

Կարդացեք նաև՝

«Կեղծ», «մասամբ՝ արդար», «ՀՀ-ի մահապատիժն էր»․ քաղաքացիները՝ ընտրությունների մասին

telegram
Tags: ընտրություններԿԸՀհայտարարությունքաղաքական ուժեր

Հարակից հրապարակումներ

«Ամո՛թ, ամո՛թ»․ ի՞նչ է կատարվում ԿԸՀ-ի մոտ՝ արդյունքները հրապարակելուց հետո

«Պահանջում ենք նոր ընտրություններ»․ ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ԿԸՀ շենքի դիմաց

14 Հունիս 2026 21:10

Հայաստանի ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիա են իրականացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի մոտ՝ քննադատելով ընտրությունների վերջնական արդյունքները և պահանջելով համատարած...

ԿԸՀ վերջնական արդյունքներով ԲՀԿ-ն չի հաղթահարել ԱԺ անցնելու շեմը

ԿԸՀ վերջնական արդյունքներով ԲՀԿ-ն չի հաղթահարել ԱԺ անցնելու շեմը

14 Հունիս 2026 18:25

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում անցկացված Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել...

Кочарян заявил о рисках повторения украинского сценария для Армении

Վերջնական որոշում չկա, մանդատները պայքարը շարունակելու լուրջ գործիք են․ Քոչարյան

13 Հունիս 2026 13:50

«Հայաստան» դաշինքը մանդատները վերցնելու հետ կապված վերջնական որոշում դեռ չունի և մտադիր է այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնել՝ խորհրդակցելով  ընդդիմադիր...

ՀՀ-ում լեգիտիմ ընտրությունները տապալվեցին, «թոզ փչած» իշխանություն է. Կարապետյան

12 Հունիս 2026 14:44

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

Սամվել Կարապետյանի ճեպազրույցը (ուղիղ)

12 Հունիս 2026 13:54

ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը (ուղիղ)

ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը (ուղիղ)

12 Հունիս 2026 12:09

Load More
Xosum
  • Լուրեր
Ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն. 6 ուժերի հայտարարությունը

Ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն. 6 ուժերի հայտարարությունը

14 Հունիս 2026 22:11
Խախտում արձանագրած վստահված անձանց ծեծի էին ենթարկում. Մելոյան

Խախտում արձանագրած վստահված անձանց ծեծի էին ենթարկում. Մելոյան

14 Հունիս 2026 21:29
ՀՀ -ում փաստացի չկան անկախ իրավապահ մարմիններ և հանձնաժողովներ. Ղազինյան

ՀՀ -ում փաստացի չկան անկախ իրավապահ մարմիններ և հանձնաժողովներ. Ղազինյան

14 Հունիս 2026 21:25
«Ամո՛թ, ամո՛թ»․ ի՞նչ է կատարվում ԿԸՀ-ի մոտ՝ արդյունքները հրապարակելուց հետո

«Պահանջում ենք նոր ընտրություններ»․ ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ԿԸՀ շենքի դիմաց

14 Հունիս 2026 21:10
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

14 Հունիս 2026 21:01
Եթե վերահաշվարկ չկատարվի, ԲՀԿ-ն կմնա Փաշինյանի կոկորդին․ Սուրենյանց

Եթե վերահաշվարկ չկատարվի, ԲՀԿ-ն կմնա Փաշինյանի կոկորդին․ Սուրենյանց

14 Հունիս 2026 20:28
Փողոցային պայքարը դեռ չենք նախընտրում, որ բախումներ չլինեն․ Ղումաշյան

Փողոցային պայքարը դեռ չենք նախընտրում, որ բախումներ չլինեն․ Ղումաշյան

14 Հունիս 2026 20:18
«Ամո՛թ, ամո՛թ»․ ի՞նչ է կատարվում ԿԸՀ-ի մոտ՝ արդյունքները հրապարակելուց հետո

«Ամո՛թ, ամո՛թ»․ ի՞նչ է կատարվում ԿԸՀ-ի մոտ՝ արդյունքները հրապարակելուց հետո

14 Հունիս 2026 20:08
ԲՀԿ-ն կպայքարի ՀՀ քաղաքացիների քվեների պաշտպանության համար. Աբովյան

ԲՀԿ-ն կպայքարի ՀՀ քաղաքացիների քվեների պաշտպանության համար. Աբովյան

14 Հունիս 2026 19:56
Ադրբեջանցիները մտահոգված են, որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն.Սուրենյանց

Ադրբեջանցիները մտահոգված են, որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն.Սուրենյանց

14 Հունիս 2026 19:49
Ալիևը Հաջիևին ուղարկել է ՀՀ-ին թրքացնելու. Ղազարյան

Ալիևը Հաջիևին ուղարկել է ՀՀ-ին թրքացնելու. Ղազարյան

14 Հունիս 2026 19:40
Արհամարհանք է ընտրողների իրավունքի նկատմամբ. Տոնոյանը՝ ԿԸՀ որոշման մասին

Արհամարհանք է ընտրողների իրավունքի նկատմամբ. Տոնոյանը՝ ԿԸՀ որոշման մասին

14 Հունիս 2026 19:37
ԿԸՀ վերջնական արդյունքներով ԲՀԿ-ն չի հաղթահարել ԱԺ անցնելու շեմը

ԿԸՀ վերջնական արդյունքներով ԲՀԿ-ն չի հաղթահարել ԱԺ անցնելու շեմը

14 Հունիս 2026 18:25
ԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները (ուղիղ)

ԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները (ուղիղ)

14 Հունիս 2026 18:17
Դիլիջանում Գրիգորյանն ու Հաջիևը քննարկել են խաղաղության օրակարգը

Դիլիջանում Գրիգորյանն ու Հաջիևը քննարկել են խաղաղության օրակարգը

14 Հունիս 2026 17:38
Քաղաքական ուժերի հավաքը ԿԸՀ-ի առջև՝ արդյունքների ամփոփմանը զուգահեռ (ուղիղ)

Քաղաքական ուժերի հավաքը ԿԸՀ-ի առջև՝ արդյունքների ամփոփմանը զուգահեռ (ուղիղ)

14 Հունիս 2026 17:28
Полиция задержала подозреваемого в повреждении мемориала «Мать Армения» в Гюмри

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը պղծելու մեղադրանքով ձերբակալված կա

14 Հունիս 2026 16:55
Блок «Сильная Армения» потребовал пересчета голосов

«Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ-ի մոտ կպահանջի չեղարկել ընտրությունների արդյունքները

14 Հունիս 2026 13:31
Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե «Սրբազան պայքարի» գործով հարցաքննության

Սաղաթելյանը հայտարարել է ընդդիմության միջև կառուցողական համաձայնության մասին

14 Հունիս 2026 13:20
Վրացերենի իմացությունը պարտադիր կդառնա Վրաստանի բուհեր ընդունվողների համար

Վրացերենի իմացությունը պարտադիր կդառնա Վրաստանի բուհեր ընդունվողների համար

14 Հունիս 2026 12:35
«У нас нет к нему неприязни»։ президент UFC объяснил отсутствие Армана Царукяна в титульном бою

Արման Ծառուկյանը RAF-10 մրցաշարում հաղթել է մրցակցին

14 Հունիս 2026 11:28
Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հունիսի 14-ին

14 Հունիս 2026 10:45

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 14-ին

14 Հունիս 2026 07:38

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 15-ին

14 Հունիս 2026 07:30
Вернувшийся из азербайджанского плена Карлен Степанян скончался от рака

Ադրբեջանական գերությունից վերադարձած Կառլեն Ստեփանյանը մահացել է քաղցկեղից

14 Հունիս 2026 00:57
Իրավապահները 2 ամիս է՝ չեն վերադարձնում վարչական դատարանի դատավորների հեռախոսները․ ԶԼՄ

Վարչական դատարանը մերժել է ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ի հայցերը

14 Հունիս 2026 00:46
Ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն. 6 ուժերի հայտարարությունը
Ներքաղաքական

Ընտրությունների արդյունքները լեգիտիմ չեն. 6 ուժերի հայտարարությունը

14 Հունիս 2026 22:11

Հայաստանի ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն կարող...

Read moreDetails
Խախտում արձանագրած վստահված անձանց ծեծի էին ենթարկում. Մելոյան
Ընտրություններ՝ Հայաստանում

Խախտում արձանագրած վստահված անձանց ծեծի էին ենթարկում. Մելոյան

14 Հունիս 2026 21:29

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ