Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:28

Խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ժամկետ չկա․ ԱԳ փոխնախարար

Խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ժամկետ չկա․ ԱԳ փոխնախարար

Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է, սակայն խաղաղության համաձայնագրի ստորագրման կոնկրետ ժամկետներ չկան, ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Նա նշեց, որ չնայած կանոնավոր շփումներին՝ դեռևս վաղաժամ է հայտարարել ամսաթվերի կամ ժամանակացույցերի մասին։ Նա նաև հրաժարվեց բացահայտել սահմանների սահմանազատման գործընթացի մանրամասները՝ ընդգծելով, որ աշխատանքներն իրականացվում են երկկողմ հանձնաժողովների շրջանակներում, որոնք բոլոր արդյունքները տարածում են պաշտոնական հայտարարություններում։ Նա նաև չմանրամասնեց TRIPP-ի շրջանակում Սյունիքում սահմանազատումը շարունակելու մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը։

Սաֆարյանը տեղեկացրեց, որ այս փուլում TRIPP-ի («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի»-խմբ.) շրջանակում քննարկվում է հայ-ամերիկյան ընկերություն ստեղծելու հարցը։ Նա չմեկնաբանեց նախագծին Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցը՝ նշելով, որ կարող է մեկնաբանել միայն այն, ինչ օրակարգում է։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+