ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբարձրացնի 8000 քաղծառայողի աշխատավարձը՝ 2026 թվականի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աջակցելու դիմաց, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ, թերթի հաղորդմամբ, նա խոսել է պետական ապարատի արդյունավետությունից և առաջարկել, որ ներկաներն էլ արտահայտվեն, և նրանց մեծ մասն աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել:
Լրատվականի տեղեկություններով՝ հավաքից հետո նա հրահանգ է տվել ուսումնասիրել, թե ինչքա՞ն կկարողանան բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը՝ դա ներկայացրելով իբրև քաղծառայողների կողմից ձևակերպված պահանջ։
Մամուլը նոյեմբերի 21-ին գրել էր, որ բոլոր գերատեսչությունների քաղծառայողներին պարտադրել են մասնակցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ նոյեմբերի 22-ին կայացած միջոցառմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







