Բոլոր գերատեսչությունների քաղծառայողներին պարտադրել են մասնակցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նոյեմբերի 22-ին կայանալիք միջոցառմանը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ մի քանի ժամ տևողությամբ միջոցառումից բացակայողներին չեն ներելու։ Թերթի տեղեկությամբ՝ աշխատողները վարչապետի հետ հարցուպատասխանի, քննարկման հնարավորություն կունենան։
Քաղծառայողները ենթադրում են, որ այդ հավաքը նախընտրական չհայտարարված քարոզչության շրջանակում է, և վարչապետի տիկնող նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» շարժման հավաքներից հրաժարվելով՝ նոր ձևեր են փնտրում հանրության հետ շփումների։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։





































