Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:56

Կարգալույծ քահանան կգլխավորի կաթողիկոսին դեմ դուրս եկած հոգևորականների միությունը․ ԶԼՄ

Կարգալույծ քահանան կգլխավորի կաթողիկոսին դեմ դուրս եկած հոգևորականների միությունը․ ԶԼՄ

Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ-խմբ.) գլխավորելու է հոգևորականների միությունը, ովքեր դեմ դուրս կգան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ասատրյանը, թերթի հաղորդմամբ, իշխանություններից բոլոր երաշխիքներն ունի անելու այնպես, ինչպես ինքն է կամենում, միայն թե արդյունքում Գարեգին Երկրորդը հեռացվի։

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատում հայտնել է, որ արդեն սրբազանների մի խումբ է ձևավորվել, որն աշխատում է հօգուտ իրենց ու քայլերի պլան է մշակվում: Սրբազանները, պարբերականի տվյալներով, հոգևորականների ներքին քննարկումների ժամանակ պետք է անընդհատ խոսեն կաթողիկոսի շրջապատի մարդկանց, նրանց պատճառով սկսված եկեղեցական արշավի ու առաջիկա ճնշումների մասին:

«Հրապարակ»-ը հայտնել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշանակված է եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցելու է 20 եպիսկոպոս: Լրատվականը նշել է, որ քննարկելու են մի շարք հարցեր, հատկապես եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, օրակարգում է նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցը:

Հոկտեմբերի 25-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որին կից նշված էր, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է քեռակնոջ հետ»։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից ընթացք էին տվել հաղորդմանը: Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ:

Կարդացեք նաև՝

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+