Իշխանությունները հանձնարարել են մարզպետներին լուծել մարզային հեղինակությունների խնդիրները՝ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրին» աջակցելու դիմաց, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրանց խնդիրները կառավարությունն ամենաշատն է կարևորել մարզերում առկա բոլոր հարցերից, հետևաբար առաջարկվել է մոբիլիզացնել նրանց։
Թերթի տեղեկություններով՝ մարզպետներին հրահանգել են հավաքագրել բնակիչների բոլոր խնդիրները, ինչի դիմաց գումարներ են տրամադրվել, իսկ հաջորդ տարվա համար խոստացվել է ավելի մեծ գումար։
Լրատվականի գնահատմամբ՝ այդ գումարները կծախսվեն ԱԺ ընտրությունների նախաշեմին յուրօրինակ ընտրակաշառքի տեսքով, քանի որ աղբյուրի փոխանցմամբ՝ անգամ մարդկանց հավաքների, տանիքների խնդիրներ են լուծում։
Մամուլը գրել էր, որ խորհրդարանական ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբում հիմնականում նշանակվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդիկ։։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






