ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը ժամանել է Վրաստան՝ քննարկելու «Թրամփի երթուղին» (TRIPP), հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը։
Ըստ հայտարարության՝ նրա այցը նվիրված է հարցին, թե ինչպե՞ս կարող է Վրաստանն աջակցել TRIPP-ին: Ասկոնասն այցելել է Սադախլոյի սահմանային անցակետ, որը կառուցվել և կահավորվել է ԱՄՆ աջակցությամբ։ Վրաստան նրա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ երկրի Արտաքին գործերի նախարարության և կառավարության, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի նոյեմբերի 17-ի հանդիպումից հետո կառավարությունը հայտարարել էր, որ սկսվել են երթուղու իրականացման աշխատանքները։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:




































