BBC-ն հոդված է հրապարակել, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հակասությունները բնութագրվել են որպես «սպառնալիք՝ ազգային միասնությանը»։ Հոդվածում հակասությունը Հայաստանի արդի պատմության ամենախորը քաղաքական-գաղափարական ճգնաժամերից մեկն են անվանել։
Հոդվածում նշվում է, որ հակամարտությունը վաղուց անցել է անձնական տարաձայնությունների սահմանը և վերածվել է ինքնության մոդելի բախման։ Այս համատեքստում մատնանշված է եկեղեցու դերի վրա հիմնված ավանդական և Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստան» գաղափարների հակադրությունը։
BBC-ն գրել է, որ վարչապետը ձգտում է վերանայել հայկական պետականության խորհրդանիշներն ու հիմքերը՝ սկսած Արարատ լեռը որպես ազգային խորհրդանիշ օգտագործելու մերժումից մինչև Սահմանադրության և զինանշանի փոփոխություններ։ Այս քայլերը, ըստ փորձագետների, կարող են նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց խորացնում են ներքին բաժանումները։
Հոդվածում ընդգծվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին, պահպանելով իր հեղինակությունը, դառնում է պահպանողական և ազգային կողմնորոշմամբ ընդդիմության հենարան, իսկ իշխանություն-եկեղեցի հակադրությունը կարող է հանգեցնել նոր պառակտման թե՛ երկրի ներսում, թե՛ սփյուռքում։
Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի, այդպիսով, ըստ նրա, կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և պետք է ազատի վեհարանը: Վեհափառը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ:
Կարդացեք նաև՝




































