Մեկ միասնական տեսչական կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ հարցը քննարկվել է տարբեր ժամանակահատվածներում, սակայն ոլորտային մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։
Կոմիտեի ստեղծման գաղափարը դժգոհություն էր առաջացրել տեսչական մարմինների աշխատակիցների շրջանում, քանի որ նախատեսվում էր շուրջ 1400 աշխատողի կրճատում, և տեսչություններում բունտ էր հասունանում, նշել է լրատվականը։
Մայիսի 12-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ կառավարությանը ենթակա վեց տեսչական մարմինները միավորելու նախագիծ չի շրջանառվում։
Ապրիլի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, գրել էր, որ իշխանությունները նպատակ ունեն բոլոր տեսչական մարմինները միավորել։





































