Իրավապահ համակարգի ավելի քան 50 աշխատակից նախօրեին Աջափնյակ համայնքի Արզումանյան փողոցում փորձել է հայտնաբերել «Մեր ձևով» շարժման
իրականացրած հանրահավաքի մասնակիցներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ իրավապահները հանրահավաքի կադրերով նույնականացրել են ի աջակցություն Կարապետյանի իրականացված հանրահավաքի մասնակիցներին, ճշտել ոմանց բնակության հասցեները և այցելել նրանց, հարցուփորձ արել, թե ինչո՞ւ, ո՞ւմ դրդմամբ են մասնակցել հավաքին։
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հոկտեմբերի 18-ին Երևանի «Ազատության» հրապարակում հանրահավաք էր իրականացրել։
«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ շարժման հանրահավաքը հիստերիայի մեջ է գցել իշխանությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







