«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ դատի է տվել ՀՀ կառավարությանը, գրել է «Փաստ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նա վարչական դատարանից պահանջել է անվավեր ճանաչել կառավարության 2025թ. սեպտեմբերի 11-ի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային դրոշմակնիքներից հեռացնելու մասին որոշումը:
Կառավարության այդ որոշմամբ՝ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:






































