«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Նարեկ Գրիգորյանին կոչ է արել պահել խոստումը և 8 անգամ ներողություն խնդրել բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանից։
Այսօր Գրիգորյանը Ֆակտոր TV-ի եթերում, խոսելով Կարապետյանի մասին, նշել էր, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում կատարած մեկ բարերարություն։
Ալեքսանյանը հակիրճ տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից, որտեղ Կարապետյանն իր միջոցներով վերականգնել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:
Մանրամասները՝ տեսանյութում։




































