• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 21:08
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Աշխարհաքաղաքական խաղի էլեմենտ է, որտեղ Փաշինյանը գնդակի դերում է․ Քոչարյանը՝ TRIPP-ի մասին

Քաղաքականություն,
07 Հոկտեմբեր 2025 11:53
ShareShareShare
telegram

«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը կդառնա ավելի լայն աշխարհաքաղաքական նախագծի մաս, որտեղ Հայաստանը գնդակի դերում է, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը մեկնաբանել է Վաշինգտոնի համաձայնագրերը և նշել դրանց ազդեցությունը կողմերի և տարածաշրջանի երկրների վրա։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները վերահսկողություն է ձեռք բերել ապագա միջանցքի, Իրանի հետ սահմանի նկատմամբ և հնարավորություն է ստացել մրցելու Նոբելյան մրցանակի համար։

Ադրբեջանը Սյունիքի միջով միջանցքի իրավունք է ստացել, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և 907-րդ ուղղման չեղարկում, նշել է Քոչարյանը։ Նախկին նախագահի խոսքով՝ Հայաստանը գրեթե ոչինչ չի շահել՝ միայն նոր խնդիրներ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և փաստաթուղթ, որը նա կօգտագործի ընտրություններից առաջ ժողովրդին խաբելու համար»,- ասել է նա։

Քոչարյանը նաև անդրադարձել է Իրան-Իսրայել հակամարտությանը և նշել, որ այս բանակցությունների արդյունքում Իրանը նոր մտահոգության առիթ է ստացել՝ ամերիկացիների ներկայությունն իր սահմանին։

«Ամերիկացիների կողմից վերահսկվող միջանցքը նույնպես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Իսրայելի համար՝ Իրանի վերաբերյալ իր վաղեմի ծրագրերի համատեքստում»,- նշել է Քոչարյանը՝ հիշեցնելով, որ Իրանը սահմանակից է յոթ երկրի, և ամերիկացիներն այժմ ներկա կլինեն միայն հայ-իրանական սահմանին։

Նա չի բացառել, որ նախագիծը կարող էր օգտակար լինել Հայաստանի համար, եթե մի փոքր այլ կերպ նախագծվեր։ Նախ, եթե Երասխ-Ջուլֆա-Իրան երկաթուղին սկսեր գործել, Հայաստանը կունենար երկաթուղային կապ Իրանի հետ։

«Եվ եթե այս գիծը նաև ապահովեր երկաթուղային կապ Ռուսաստանի հետ Ադրբեջանի միջոցով, միայն այս երկու գործոնները կարող էին նախագիծն իսկապես գրավիչ դարձնել Հայաստանի համար։ Եթե Հայաստանը չստանա ոչ մեկը, ապա ամբողջ նախագիծը կդառնա անիմաստ և վտանգավոր»,- նշել է Քոչարյանը։

Սպասվող ռիսկերի շարքում նա ընդգծել է այն փաստը, որ Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև երկաթուղային միջանցքը կարող է անխափան գործել, մինչդեռ Հայաստանի հետ կապը կարող է չաշխատել, և Երևանը չի կարողանա ազդել իրավիճակի վրա։ Քոչարյանը նաև նշել է, թե ինչ կարող էին անել հայ բանակցողները, որպեսզի նախագիծն օգտակար լիներ երկրի համար։

Նա կարծում է՝ Երևանը կարող էր պնդել, որ «Թրամփի երթուղին» լիներ առնվազն չորս-հինգ անգամ ավելի երկար՝ մինչև Երասխ՝ 42 կիլոմետրանոց երթուղու փոխարեն։ Այդ դեպքում Միացյալ Նահանգները պատասխանատու կլիներ ամբողջ երթուղու անխափան շահագործման համար։ Ըստ նրա՝ դա կարելի էր իրականացնել, քանի որ ԱՄՆ-ն շատ մեծ հետաքրքրություն ունի նախագծի նկատմամբ, և Վաշինգտոնը կհամաձայնվեր։

«Թրամփը սիրում է ամեն ինչ՝ ավելի մեծ-մեծ, տպավորիչ պրոյեկտներ։ Մենք առաջարկում ենք ավելի մեծ նախագիծ, ավելի հետաքրքիր, իսկապես խաչմերուկ ենք դառնում կարևոր հանգույցի վրա։ Եվ այդ պարագայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ստիպված կլիներ ճանապարհներ գտնելու, հետաձգելու կամ մերժելու։ Դեկորացիայի դերում կլիներ Ալիևը»,- ասել է Քոչարյանը։

Սակայն, ըստ նրա, Փաշինյանը չի դիմել այս քայլին, քանի որ առաջնորդվել է ոչ թե Հայաստանի շահերով, այլ նախընտրական շրջանում դիվիդենտներ քաղելու ցանկությամբ։

«Ես էլ նկար ունեմ Սպիտակ տանը՝ Բիլ Քլինթոնի հետ, նրա ստորագրությամբ։ Բայց այդ նկարի դիմաց ոչինչ չեմ տվել։ Սրանք պարզապես պրոտոկոլային լուսանկարներ են, և դրանց համար պարտադիր չէր քո տարածքի ամենագրավիչ կտորը կառավարման հանձնել այլ երկրի ընկերությանը»,- ընդգծել է նա։

Նախկին նախագահը հայտարարել է, որ Հայաստանը որևէ ազդեցություն չի ունենա ամերիկյան ընկերության վրա, որը կկառավարի TRIPP-ը։ Նրա խոսքով՝ անկախ նրանից՝ դա վարձակալություն է, թե զիջում, համաձայնագիրը կպարունակի կետեր, որոնք կտրուկ կնեղացնեն, եթե ոչ կվերացնեն Հայաստանի ազդեցության շրջանակը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

telegram
Tags: Նիկոլ ՓաշինյանՌոբերտ Քոչարյան

Հարակից հրապարակումներ

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31

Load More
Xosum
  • Լուրեր
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36

Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01

Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Ալբանիայի Շկոդրա քաղաքում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, հայտնում է Հայաստանի...

Read moreDetails
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող
Սպորտ

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36

Հրաձիգ Աիդա Ազատյանը հռչակվել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ