ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպել է հայաստանյան հարցերով Կրեմլի կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ երկրորդ նախագահն ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձևն է ներկայացրել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաև ֆինանսական ծախսեր է ենթադրում:
Կրեմլի պաշտոնյան որևէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, գրեթե հասկացրել է, որ իրենք «ձեռքերը լվացել են Հայաստանից»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը թերթին չի մեկնաբանել Քոչարյանի այցի մանրամասները։




































