Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:04

Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք. Միրզոյան

Եթե դուք՝ որպես ԵՄ, ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք. Միրզոյան

Եթե դուք՝ որպես ԵՄ, «ընդունեք մեզ, ապա բոլորս կշահենք», «Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկմանն ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: 

Նկատելով, որ քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ ժողովուրդներն ու երկիրը պետք է որոշումներ կայացնեն, Միրզոյանը նշել է՝ քաղաքական առումով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի։

«Գիտեք, մենք շարունակելու ենք մեր բարեփոխումները, ամրապնդելու ենք մեր ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնելու ենք մեր ապրանքների որակական չափանիշները, որպեսզի ինտեգրումը հնարավոր դառնա։ Վերջիվերջո, որոշումը պետք է լինի քաղաքական։ Եթե մերժեք մեզ, այնուամենայնիվ, կունենանք բարեփոխված քաղաքական հաստատություններ, և դրանից նույնպես կշահենք»,- ասել է նա։

Ըստ Միրզոյանի՝ պետք է լինել ավելի համարձակ, ավելի քաղաքական և ավելի քիչ բյուրոկրատական։ 

Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթաժողովը Հայաստանում է անցկացվելու՝ 2026թ. մայիսի 4-ին: Միրզոյանը հավելել է, որ դա շատ կարևոր մեխանիզմ է ու հարթակ։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն օգոստոսին հայտարարել էր, որ վիզաների ազատականացման գործընթացն իրատեսական նպատակ է Հայաստանի համար: Դիվանագետի խոսքով՝ Բրյուսելը դրական է գնահատում Հայաստանի կողմից կատարված աշխատանքը:

Հունիսին Հայաստան կատարած այցի ժամանակ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ասել էր, որ Երևանն ու Բրյուսելը երբեք այսքան մոտ չեն եղել, որքան հիմա են։ 


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+