Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Անդրեյ Սիբիգան Վարշավայում կայացած հանդիպմանը կարևորել են Ուկրաինայում խաղաղության հաստատումը: Այս մասին գրառում է կատարել Միրզոյանն X-ում:
«Խորաթափանց զրույց՝ իմ գործընկեր Սիբիգայի հետ։ Մենք համաձայն ենք զարգացնել Հայաստան-Ուկրաինա համագործակցությունը և ընդլայնել երկկողմ օրակարգը»,- գրել է նա:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև «Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը»։ Միրզոյանն ու Սիբիգան կարծիքներ են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Անկախության օրվա առթիվ ուղղված իր ուղերձում նշել էր՝ Երևանը շահագրգռված է Կիևի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ: Փաշինյանը հույս էր հայտնել, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի:




































