Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ ուղղված իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը հույս է հայտնել, որ «շուտով Ուկրաինայում խաղաղություն կտիրի, և կայունության պայմաններում կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»։






































