ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին մասնակցելու համար հոկտեմբերի 9-13-ը Լյուբլյանա (Սլովենիա) կգործուղվի ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական էջից։
Կարգադրությունն ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Պատվիրակության կազմում են պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի Արտաքին կապերի վարչության խորհրդատու Զաբելա Ղազարյանը։
Երևանում սեպտեմբերի 22-23 տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել էր, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված էր միայն մեկ բևեռից, սակայն ներկայում «աշխատում են դրա դիվերսիֆիկացման ուղղությամբ»:




































