Հայաստանը մշտապես կարևորել է ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը նշել է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված էր միայն մեկ բևեռից, սակայն ներկայում «աշխատում ենք դրա դիվերսիֆիկացման ուղղությամբ»:
«Քաղաքական, տնտեսական և անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարևանների հետ և բարիդրացիական հարաբերություններ ու համագործակցություն բոլոր կողմերի հետ»,- ասել է նա:





































