Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Որպես տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևոր գործոն՝ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են միջազգային հաղորդակցության ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։
Միրզոյանը և Կալասը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը դինամիկ զարգանում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։
Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում: Միրզոյանը Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարարի հետ, քննարկել խաղաղության պայմանագրի առաջմղման քայլերը:





































