Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Նյու Յորքում քննարկել է խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերը, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։
Ըստ հայտարարության՝ նախարարները համաձայնել են շարունակել երկխոսությունը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:




































