Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:09

Սա պատմական օրերի խորհրդանշական վերամիավորում է. Միքայել Մինասյան

Սա պատմական օրերի խորհրդանշական վերամիավորում է. Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորել է Մայիսյան եռատոնի կապակցությամբ։ Նա առանձնահատուկ ընգծել է Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի բերած ավանդի մասին՝ ներկայացնելով պատերազմում առանձնահատուկ բարձր կոչումների արժանացած հայորդիներին։

Այնուհետև Մինասյանն անդրադարձել է նաև  Շուշիի ազատագրմանը և պաշտպանական բանակի ստեղծմանը. «Այս առիթով շնորհավորում եմ այն ժամանակվա ազգային-պետական պատասխանատուներին` ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Արցախի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի ընտանիքին, ընկերներին ու համախոհներին, ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին և օպերացիան ղեկավարած Արկադի Տեր-Թադևոսյանին, Սամվել Բաբայանին, Սեյրան Օհանյանին, Վալերի Չիթչյանին և Արկադի Կարապետյանին»,գրել է նա, ապա ներկայացրել պատերազմի մասնակից մյուս հրամանատարներին:

Ապա Մինասյանը հրապարակել է Արցախյան պատրեազմի քաղաքական և ռազմական առաջնորդների ֆոտոկոլլաժ և հավելել. «Ուշադրություն դարձրեք այս պատկերին։ Սա պատմական օրերի խորհրդանշական վերամիավորում է, երբ բոլորդ մի բռունցք էիք ընդդեմ թշնամու։ 28 տարվա ընթացքում քաղաքականությունը ձեզ բաժանեց ճամբարների, դարձրեց հակառակորդներ, երբեմն՝ նույնիսկ թշնամիներ:

Այդ ընթացքում ձեզ համար աննկատ ձեր թիկունքում ու ձեր սխալների պատճառով եկավ մարդ, ով հետևողականորեն խաղալով ձեր իսկ տարաձայնությունների վրա, թուլացնելով ու թշնամացնելով ձեզ, ի վերջո հասավ իր նպատակին. նա տիրացավ ոչ միայն երկրին, այլև ձեր անցյալին, ներկային ու փորձում է տիրանալ նաև ձեր ապագային։ Նա հեգնում է ձեր սխրանքները, նա արհամարհում է ձեր ներկան և փորձում է ոչնչացնել ձեր ու ձեր սերունդների ապագան։

Դուք կարող եք փնտրել մեղավորներ, բայց Նիկոլ Փաշինյանը ձեր բոլորի սխալների հավաքական խորհրդանիշն է ու դրա հետևանքը։ Ես չէ, որ պիտի մատնանշեմ ձեր սխալները։ Այսօր այդ օրն էլ չէ։

Շուշիի ազատագրումից անցել է 28 տարի։ Եկել է նորից բռունցք դառնալու ժամանակը, հակառակ պարագայում՝ չէի ցանկանա, որ մեր զավակները ստիպված լինեին նորից ազատագրել Շուշին։ Ի վերջո, հաղթանակ է դառնում միայն այն ամենը, ինչ հնարավոր է լինում պահել ու պաշտպանել։ Փա՛ռք մեր նահատակներին և ողջ հերոսներին»,-ամփոփել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+