Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:31

Թուրքիայի հետ բանակցություններում Անիի հիշատակումը հայերի մոտ կորուսյալ հայրենիքի հույզեր արթնացնելու նպատակ ունի․ թուրքագետ

Թուրքիայի հետ բանակցություններում Անիի հիշատակումը հայերի մոտ կորուսյալ հայրենիքի հույզեր արթնացնելու նպատակ ունի․ թուրքագետ

Անիի կամուրջը որևէ գործնական նշանակություն չունի Հայաստանի համար, սակայն հայտնվել է հայ-թուրքական «բանակցություններում», որի նպատակն է հայ ժողովրդի մոտ արթնացնել կորուսյալ հայրենիքի հետ կապված հույզեր, գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նրա խոսքով՝ Արևմտյան Հայաստանի Անի քաղաքի հիշատակումը նպատակ ունի շեղել ուշադրությունը բանակցություններում առկա այլ հարցերի վրա, որոնք աստիճանաբար «տեղափոխում են Հայաստանը թուրքական ազդեցության գոտի»։

«Փաստացի, մեզ տալիս են մեր հայրենիքի մի կտորի հետ խորհրդանշական կապ ու դրա վերականգման պատրանք, որպեսզի հեշտությամբ խլեն մեր ունեցած մասը։ Սա թուրքական փորձառու դիվանագիտության հնարք է»,- ընդգծել է թուրքագետը։

Գեղամյանն ընդգծել է, որ Թուրքիայում Հայաստանն ու հայ ժողովրդին լավ են ճանաչում։ Գիտեն, թե որքան կարևոր է պատմական հիշողությունը հայերի համար, ինչպես նաև քաջատեղյակ են, թե որքան ենք կապված մեր հայրենիքի Արևմտյան մասի հետ, որն այսօր Թուրքիայի վերահսկողության ներքո է։

Թուրքերին այդ գիտելիքն օգնում է, որպեսզի ճիշտ մշակեն Հայաստանի հանդեպ տարվող նվաճողական քաղաքականությունը, որն օգտագործվում է բանակցություններում, հավելել է թուրքագետը։

2022-ից երկու երկրների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել։ 2022-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար, բայց Ռուբինյանը հայտարարել էր, որ այդ հարցում թուրքական կողմից առաջընթաց չկա։ Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպել էին նաև 2025-ի ապրիլին՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում, ուր կողմերը քննարկել էին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:

2025-ի սեպտեմբերին ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր Ռուբինյանի և Քըլըչի առաջիկա հանդիպումը, սեպտեմբերի 12-ին Քըլըչն այցելել էր Հայաստան։ Կողմերի 6-րդ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները վերահաստատել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու հանձնառությունը, համաձայնել էին արագացնել 2022-ի հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման գործընթացը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+