Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը հաստատել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը, ինչի մասին սեպտեմբերի 7-ին հայտնել էին թուրքական ԶԼՄ-ները։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը»,- ընդգծել է խոսնակը։
Թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ առաջիկա հանդիպմանը կողմերը քննարկելու են Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ֆինանսավորման հարցը։
2022-ից Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները պաշտոնական հանդիպումներ են ունեցել։ 2022-ին կողմերը պայմանավորվել էին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել 3-րդ երկրների քաղաքացիների համար, բայց Ռուբինյանը հայտարարել էր, որ այդ հարցում թուրքական կողմից առաջընթաց չկա։ Ռուբինյանը և Քըլ հանդիպումը տեղի էր ունեցել 2025-ի ապրիլին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ուր կողմերը քննարկել էին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրներն արդեն 3 տարի փորձում են կարգավորել հարաբերությունները:




































