ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Տոկիոյում նախատեսված է Փաշինյանի և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հանդիպումը:
Սեպտեմբերի 5-ին Փաշինյանն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Փաշինյանը մասնակցել էր Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի ունեցած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Նա Պեկինում ներկա էր գտնվել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։






































