Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Թիենծին քաղաքից գնացքով ուղևորվել է մայրաքաղաք Պեկին, որտեղ սեպտեմբերի 3-ին կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, հանդիպում կունենա ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ, հայտնել են ՀՀ կառավարությունից:
Նշվում է, որ վարչապետին և տիկնոջը Թիենծինից ճանապարհել է փոխքաղաքապետ Վան Սյուֆենգը, իսկ Պեկինում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է Պեկինի ազգային քաղաքական խորհրդակցական խորհրդի փոխնախագահ Յան Ինը:
Ավելի վաղ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվել էր ռազմավարական գործընկերություն, ինչի մասին Թիենծին քաղաքում ընդունվել էր համատեղ հայտարարություն՝ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքում։





































